Գրականություն

1 Կարդա’ Ղազարոս Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը եւ գրի’ր կարծիք, վերաբերմունք։

Ես կարծում եմ, որ Աղայանը շատ ճիշտ էր։ Ուսուցիչները շատ կարևոր մարդիկ են ապագայի համար, քանի որ նրանցից է կախված երեխաների ուսումը, որոնք կարող են ապագան փոխել։ Իհարկե նաև կարևորում եմ ուսուցչի արած աշխատանքի որակը քանի որ, եթե նա երեխաների հետ ջանք չթափի այդ երեխաները լավ չեն սովորի տվյալ առարկան։ Երեխաներս ավելի որակով ենք անում առաջադրանքը։ Նաև շատ եմ կարևորում երեխայի ջանքը։ Եթե սովորողը չցանկանա սովորել, նրան արդեն շատ դժվար կլինի ինչ որ բան սովորեցնելը։ Լավ ուսման համար համարում եմ կարևոր սովորողի և ուսուցչի ջանքերը։

2. Որդեգրած սկզբունքների առումով ի°նչ ընդհանրություն տեսար քո’ եւ այն դպրոցների միջեւ, որոնց մասին հեղինակը խոսում է։

Մեր դպրոցում շատ եմ հանդիպե ուսուցիչների որոնք իրոք ջանք են գործադրել սովորողներին ինչ-որ բան սովորոցնեու համար։ Իհարկե մեր դպրոցում լ կան սովորողներ, ովքեր ուղղակի չեն ցանկանում սովորել, նույնիսկ այն դեպքում երբ ուսոցիչը ջանք է գործադրում։

3. Վերընթերցի’ր Աղայանի ,,Երկու խոշոր չարիք,, հոդվածը. նախորդ տարի կարդացել ենք։

Գրականություն

161.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջանամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինականանջրդիապօրինի, ինքնահավան, նոսրողորկ, հեռավոր,
արատավորխորդուբորդջրարբիհամարձակջինջտգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր։

Փութաջան-Ծույլ

Ամպոտ-Ջինջ

Արատավոր-Անբասիր

Ստորոտ-Գագաթ

Խորդուբորդ-Ողորկ

Ուսյալ-Տգետ

Նոսր-Թանձր

Ջրարբի-Անջրդի

Երկչոտ-համարձակ

Ապօրինի-Օրինական

162.Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված  տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ  կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու:

Մագելանի քաջ արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ մի բարի կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու:

Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր:

Բանն այն է, որ ճամփորդների հին օրացույցում մեկ օր պակասում էր:

Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակային չէին նշվել:

Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական սուրբ տոները ժամանակային չէին նշվել:

Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էին:

Հավատի կանոններից այդպիսի թեթև շեղումն այն ժամանակ պատժվում էին:

Բայց գիտնականները շուտով գտան,թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը:

Բայց խելացի գիտնականները շուտով գտան,թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը:

Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել:

Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝Արևի շարժման ուղղությամբ , հմուտ ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել:

Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց հին օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

163.Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, ,պակաս,նվագ, ամենից բառերիցու ամենա-,(ա) գույն մասնիկներից):

Գիտության հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկ ն է, որը կարող է մինչև  15 մ երկարություն ունենալ:Սպիտակ վիթխարի շնաձուկը փոքր է քան կետաշնաձուկը, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ամենասարսափելն է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկnերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ամենարդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միցությունն էր. դրանով առավել թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները ավելի արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

Գրականություն

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…

Առաջադրանքներ՝

1.Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

Այս բանաստեղծությունը ներկայացնում է տխրության քամու երգը, որը տարածվում է ամբողջ անտառով:

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բանաստեղծության տրամադրությունը հիմնականում տխուր է և լացելու:

Գրականություն


Առաջադրանքներ
`

1.Ի՞նչ կարող եք ասել Փարվանա ճերմակ ամրոցի մասին: Եղե՞լ է արդյոք այդպիսի ամրոց, թե՞ գրողն է հորինել: Ի՞նչ գիտեք Փարվանա լճի մասին:

2.Ինչպե՞ս է Թումանյանը բալլադում մարմնավորել հավերժական սիրո գաղափարևը: Ինչի՞ խորհրդանիշ է աշեջ հուրը:

Անշեջ հուրը հավերժական սիրո խորհրդանիշն էր։Այն խորհրդանշում էր սիրո կրակը, որը հավերժ պետք է վառվի։

3.Ինչպե՞ս է ավարտվում բալլադը, ովքե՞ր էին դարձել թիթեռներ և ինչո՞ւ էին պտտվում կրակի շուրջը:

Բալլադը վերջացավ նրանով, որ արքայի աղջիկն այնքան լացեց, որ իր արցունքներից գոյացավ Փարվանա լիճը։

Թիթեռներ դարձել էին սիրահար պատանիները, ովքեր չկարողացան հասնել իրենց սիրած աղջկան։Նրանք անընդհատ պտտվու են կրակի շուրջ և ըկնում մեջը, որպեսզի տանեն հուրն իրենց սիրելիին ու տիրանան նրա սրտին։

4.Համեմատե՛ք Փարվանա դստեր և Թմկա տիրուհու կերպարները: Բարոյական ի՞նչ տարբերություն կա նրանց միջև:

Փարվանա դուստրը չէր կարևորում ուժն ու հարստությունը, նա ուզում էր մաքուր ու հավերժական սեր։Իսկ Թմկա տիրուհին Նադիր շահի խոստացած հարստությունների համար դավաճանեց իրեն շատ սիրող Թաթուլ իշխանին։

Գրականություն

2. Ձուկը և օվկիանոսը

Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ»: Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարիկ, Օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է: Դու էլ ես Օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու՝ նրա սիրելի մասնիկն ես:

Այս առակը մեզ սովորեցնում է, որ մենք հաճախ չենք նկատում մեր ունեցածը, իսկ երբ մենք ինչ-որ բան չենք նկատում մենք չենք կարողանում դրանով օգտվել:

3.Համարձա՛կ եղիր, փորձի´ր

Թագավորն իր հպատակներին Գլխավոր հրապարակ հավաքեց, որպեսզի պարզի, թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:

-Իմ հպատակնե´ր,- նրանց դիմեց թագավորը,- ձեզ համար դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ, ինչ-որ մեկն այն կլուծի:

Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:

-Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ո՞վ կարող է այն բացել,-հարցրեց թագավորը:

Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները՝ ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները, կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին, ապա խոստովանեցին, որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին, որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին, ուշադիր զննեց այն, այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես, ցած քաշեց: Ա՜յ քեզ հրաշք, կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց.
-Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես, որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:

Այս առակը մեզ սովորեցնում է, որ բոլոր դժվարությունները հաղթահարվող են: Պետք է ուղակի ցանկանալ և փորձել:

Գրականություն

 Ինձ թվում է, որ մարդկանց, թռչուներին, կենդանիներին պետք է ազատությունը։ Թռչունները սիրում են ազատությունը, որովհետև նրանք սիրում են ճախրել երկնքում,  իսկ եթե  ազատ չեն , նրանց  կյանքն անիմաստ է դառնում։ Նույն էլ  մարդը։ Եթե նրանից խլես իր ազատությունը, նրան ազատազրկես, նա իր կյանքը չի ապրի լիարժեքորեն, նա իր կյանքն ուղղակի կսպառի։ Ես ինձ ազատ եմ համարում, որովհետև ես կարող եմ իմ կարծիքն արտահայտել, ես կարող եմ ինքնուրույն որոշումներ կայացնել և այն քննարկել մեծերի հետ։ Ես ազատ եմ, քանի որ ինձանից ոչ ոք չի խլում իմ մանկությունը։ Ազատությունը ինձ համար այն է, երբ ինձ ազատ են թողնում և չեն արգելում ամեն բան, իսկ արգելելու դեպքում էլ, բացատրում են , թե ինչու չի կարելի։ Եվ վերջապես ես սովորում եմ մի միջավայրում , որտեղ երեխայի եսն ու ազատությունը կարևոր արժեք է, որտեղ ես առանց վախենալու կարող եմ արտահայտել իմ մտքերը ու ամենագլխավորը՝ ես ապրում եմ ազատ, անկախ Հայաստանում։

Գրականություն

1.Պատմվածքն ինչո՞ւ էր վերնագրված «Դժվար ճանապարհ»։
Պատմվածքը վերնագրված էր «Դժվար ճանապարհ», որովհետև այստեղ հեղինակը մեզ ուզում է բացատրել, որ այն ամենին, ինչին ուզում ես հասնել պահանջում է դժվար աշխատանք և եթե այդ դժվար ճանապարհի ժամանակ դու ետ նայես, կպարտվես: Երբեք, ոչինչ, ոչ մեկին հեշտ չի տրվում:
2.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից ազդեցիկ հատվածը եւ հիմնավորի’ր։
Ի վերջո քմահաճորեն ու բարձրաձայն սկսեցի ձայնակցել առաջնորդի երգին՝ նույն չափումով և տոնով, բայց ոչ թե իր բառերով, այլ շարունակ կրկնելով․ «Ես պետք է, ես պետք է, պետք է»։ Միայնակ հեշտ չէր վեր բարձրանալիս երգելը, այնպես որ շուտով շունչս կտրվեց, ու ես ստիպված էի հևալ ու լռել։ Բայց նա առանց հոգնության շարունակում էր երգել․ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ», իսկ որոշ ժամանակ անց նաև կարողացավ հնազանդեցնել ինձ, ու շուտով ես էլ էի նրա բառերով երգում։ Բարձրանալն ասես ավելի հեշտ դարձավ․ըստ էության, ես այլևս ոչ թե պետք է բարձրանայի, այլ ուզում էի բարձրանալ, քանի որ երգը մոռացնել էր տալիս հոգնությունը։

Ես առանձնացրել եմ այս հատվածը, որովհետև այստեղ ասվում է, որ իր կատարած դժվար աշխատանքի ամենա վերջում նա իր մեջ ուժ գտավ և կարողացավ բարձրանալ:
3.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններ, փոխաբերությունները։

Ես հայացքս պոկեցի սիրելի բնապատկերից այնքան դժվարությամբ, ինչպես հարկադրաբար տաքուկ լոգարանից դուրս գալիս։

Իսկ հատակին՝ ցած նետված բազմերանգ քարեր՝ անկենդան ու դժգույն, ինչպես երբեմնի կենդանի արարածների ոսկորներ։

Իսկ ես ատում էի նրան և սիրում, ինչպես դատապարտյալն իր ծոծրակի վրա կախված տապարն է ատում և սիրում։

4.Պատմվածքի գլխավոր հերոսին`

բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Նա որոշ մասով թույլ էր, որովհետև միայն վերջում կարողացավ իր մեջ ուժ գտնել, և ուժեղ մարդ էր, քանի որ կարողացավ գտնել այդ ուժը և հասնել բարցունքին։

մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
Ես հերոսին մեղադրում եմ, քանի որ նա թույլ պահեց իրեն և մտածում էր ետ դառնալու մասին։

արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
Ես նրան արդարացնում եմ, քանի որ նա ի վերջո, իր կամքի ուժի շնորհիվ կարողացավ հասնել նպատակին։

Գրականություն

1.Բնութագրի՛ր տղային տուն ուղեկցել ցանկացող ծերունուն`ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով։

Ծերունին ինչքան էլ արբած էր կամ անվստահելի, միևնույնն է ուզում էր օգնել: Միանգամից չի կարելի վստահել մարդուն, որովհետև այդ մարդը կարող է ունենալ վատ մտադրություն: Այնուամենայնիվ ծերունին իմ կարծիքով ուներ լավ մտադրություն:Սակյն բարմենը ճիշտ արեց, որ չփողնեց թղային արբած ծերունու հետ:

Գրականություն

Ազատությունն այն է, երբ…
Ազատությունը թանկ բան է, որովհետև այն պետք է վաստակել: Եվ աշխարհում ամեն մարդ, ով հասել է հաջողության աշխատել է և ապա նոր վայելել իր հանգիստը: Այն մարդը, ով սկզբից վայելում է հանգիստը, այդ մարդը երբեք ոչինչ չի դառնա: Գիտնականներն ապացուցել են, որ բոլոր մարդիկ ցանկացած բնագավառում հասել են մեծ հաջողությունների միայն 10000 ժամ պարապելուց հետո: Ոչ-ոք, երբեք առանց աշխատելու հաջողության չի հասել: Միշտ պետք է հիշես, որ երբ դու նստած հեռուստացույյց ես նայում ինչ-որ մեկն այնտեղ պարապում է: Եվ ամենակարևորը, եթե նույնիսկ դու աշխարհի ամենա հանրահայտ մարդն ես, չի ինքդ քեզ դասել ուրիշներից վեր: Միշտ փնտրիր քո սխալները ամեն տեղ: Պարտականությունն այն գինն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է վճարի ազատության համար: