Ֆիզիկա

1. Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

Տաք և սառը մարմինները միմյանց հպվելիս՝ տաք մարմինը հովանում է իսկ սառը տաքանում։

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

Տաքացվածույան ջերմաստիճանը բնորոշվում է՝ցելսիուսով և Ֆարենհեյթով։

3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

Մարմինը տքացնելիս դրա մասնիկների քաոսային շարժումը արագանում է։

4. Ինչ է ջերմային շարժումը:

Մարմնի մասնիկների՝ ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում։

5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների ջերմային շարժման արագությունները հարյուրավոր մ/վ կարգի մեծություններ են:

Գազի մոլեկուլների շարժումը շատ արագ է սակայն, շարժում կատարելու ընթացքում մոլեկուլը բազմաթիվ անգամներ դիպչում է այլ մասնիկների, այդ պատճառով էլ դրա տեղափոխումը երկար է տևում։

6. Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:

Մեր մարմինի զգայարանները մոտավորապես են զգում մարմինների ջերմաստիճանը։

7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

Ջերմաչափ։

8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:

Ջերմաչափերը լինում են տարբեր՝ հեղուկային, սնդիկային,սպիտային։

10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք:

Ջերմաստիճանը չափելու համար օգտագործում են տարբեր սանդղակներ լայնորեն տարածված է ցելսիուսի սանդղակը, որտեղ որպես 0 աստիճան ընդունված է հալվող սառույցի ջերմաստիճանը իսկ, որպես 100 աստիճան եռացող ջրի ջերմաստիճանը։Մեկ այլ չափման սանդղակ է ֆարենհայտը, այտեղ սառույցի հալման աստիճանը հաապատասխանում է 32-ի, իսկ ջրի եռմանը 212-ի։

11. Ինչ կապ կա Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:

1oC=9/5oF