Ֆիզիկա

1) Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիան։

2) Ինչ է ջերմանաքանակը: 

Այն էներգիան, որի մարմինը ստանում է կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

3) Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Ջերմաքանակ արտահայտվում է` 1Ջ(Ջոուլ), 1ԿՋ(Կիլաջոուլ), 1ՄՋ(Մեգաջոուլ)

4) Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ջուր ստանալու համար, իսկ ավելի կոնկրետ 100°։

5) 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2լ տարողությամբ անոթը ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

6) Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

?

7) Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր;

Լավ ջերմահաղորդիչներ են համարվում` Երկաթ, պղինձ, արծաթ:

Վատ ջերմահաղորդիչներ են համարվում`

Հեղուկները, գազերը, և օդը:

8) Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ;

Քանի որ գազերը վատ ջերմահաղորդիչներ են, իսկ օդի մեջ կան գազեր, օդը համարվում է վատ ջերմահաղորդիչ;

10) Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:

Այո հնարավոր է, քանի որ տերմոսը աշխատում է նույն սկզբունքով:

Հայոց լեզու

 144․ Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: — Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:


            Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են: — Աշխարհի ամենից լայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են: Աշխարհի լայնագույն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:


            Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել): — Մեր մոլորակի վրա հանդիպող հազվադեպագույն հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել): Մեր մոլորակի վրա հանդիպող ամենահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):


            Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել: — Թանկագույն գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել: Ամենաթանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

145. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: 
Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչդեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ  խոտավետ տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները և գնում դեպի  հավերժական ձյան սահմանը,  կենդանական  աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին   ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր  քարայծերն են լինում: Նրանք սիրում են  կանգնել մշուշապատ  ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ անմատչելի սարերին ու դաշտերին:

146. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով … ու … գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը … … լճերով … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

146. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով Լայնահուն  գետեր, հորդահոս ու կարկաչուն առվակներ են, հոսում: Գետնի տակից արագավազ ու սառնորակ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն զուլալ լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես թափանցիկ մշուշի վրա են կախված: Ձգվում է անուշահամ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր  ու հանդարտ ջուր ունի: Արևոտ ու սքանչելի եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը լեռնային  գեղատեսիլլճերով հարուստ  է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Աշխարհագրություն (ամփոփում)

1․ Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը։

Էական փոփոխություններ է գրում սեռատարիքային կազմը։ Նոր ծնվածների թվի նվազումը բերում է երիտասարդների տեսակարար կշռի նվազման և բարձր տարիք ունեցողների տեսակարար կշռի ավելացման։ Այդ երևույթը հայտնի է «բնակչության ծերացում» անունով։ Ռուսաստանն աչքի է ընկնում նաև բնակիչների, հատկապես տղամարդկանց կյանքի ոչ բարձր միջին տևողությամբ։ Դրա գլխավոր պատճառներն են՝բնակչության ոչ բարձր կենսամակարդակը և ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը։

2․ Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են ՝ բնական ռեսուրսները, երկրի տարածքի մեծությունը, ջրային ավազանները, մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, որոնք մեծ պահանջարկ են ստեղծում:

3․ Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը։
Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերից ամենազարգացածը արդյունաբերությունն է։ Արդյունաբերություննել իր հերթին ունի իր զարգացած ճյուղերը։ Ռուսաստանում զարգացած է վառելիքաէներգետիկ բազան, գազի-ածխի արդյունաբերությունները, նավթաարդյունաբերությունը, մետաղաձուլությունը, քիմիական արդյունաբերութունը, մեքենաշինությունը և այլն։ Ռուսաստանում գյուղատնտեսությունը նույնպես զարգացած է։ Գյուղատնտեսության ճյուղերից զարգացած են անասնապահությունը, ձկնորսությունը և բուսաբուծությունը։

4․ Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։
Հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական խոչնդոտներն են կլիմայական պայմանները, Ջրային ավազանների պակասը և անապատային շրջանները:

5․ Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը

6․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:
2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:
3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:

7․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:
2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
4) Տիcգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:

8․ Իրանին սահմանակից երկրներ չեն.
1) Աֆղանստանը և Հայաստանը
2) Ռուսաստանը և Տաջիկստանը
3) Թուրքմենստանը և Թուրքիան
4) Իրաքը և Պակիստանը

9․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
ափին է:

10․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
երկրագործությունն է:
4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
արմավենին է:

11․ Ընտրել Հարավային Ասիայի պետությունների և դրանց մայրաքաղաքների
համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Նեպալ ա. Դաքքա
  2. Բանգլադեշ բ. Կատմանդու
  3. Հնդկաստան գ. Իսլամաբադ
  4. Պակիստան դ. Դելի
    1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
    2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
    3) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

12․ Ո՞ր կրոնն է ծագել Հարավային Ասիա տարածաշրջանում.
1) քրիստոնեությունը
2) բուդդայականությունը
3) մահմեդականությունը
4) հուդայականությունը

13․ Բնութագրումով որոշել տարածաշրջանը.
Այս տարածաշրջանն աչքի է ընկնում բնակչության բարձր խտությամբ: Բնակչության մեծ մասը խոսում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այստեղ գերակշռում են տնտեսապես թույլ, ագրարային տնտեսություն ունեցող երկրները: Տարածաշրջանը միջազգային շուկա է արտահանում ջութ և
ջութե ապրանքներ, թեյ և համեմունք: Ո՞ր տարածաշրջանն է.

1) Հարավային Ասիան 3) Հարավարևմտյան Ասիան
2) Արևելյան Ասիան 4) Կենտրոնական Ասիան

14․Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում` Եվրոպայում և Ասիայում, սակայն նրա (97%)-ը գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում: Թուրքիայի եվրոպական մասը կազմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավ-արևելյան մասում:

15․ Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
Իրանի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները և տնտեսությունը։